Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները


Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը այսօր հայտարարեց, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի իր աշխատանքը:

«Ուկրաինան մտադիր չէ խզել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կամ իջեցնել դրանց մակարդակը»,- ասաց Իգոր Ռոմանը:

Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը նաև հավելեց, որ դեսպանը Երևան կվերադառնա անկախ այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով բանաձևին Հայաստանի քվեարկությունից:

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն:

Անցած շաբաթ Ուկրաինան ետ էր կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դրա պատճառը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցն էր, որի ընթացքում Սերժ Սարգսյանը արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG