Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային


Armenia -- The presidential palace in Yerevan.
Armenia -- The presidential palace in Yerevan.
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ:

«Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ միջոցառումների ընթացքին և հավատացած ենք, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ կպսակվեն՝ թույլ տալով հնարավորինս արագ հաղթահարել դժվարին փորձությունը:

Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների, անհայտ կորածների հարազատներին և ԱՄՆ-ի ողջ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG