Մատչելիության հղումներ

Այսօր կհանդիպեն ԱՄՆ-ի նախագահը և Հռոմի պապը


Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կայցելի Իտալիա, որտեղ կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Նրանց օրակարգում աղքատների և հարուստների միջև եղած անջրպետը հաղթահարելու հարցն է։ Սա կլինի նախագահ Օբամայի երկրորդ այցը Վատիկան:

Իտալիայում ԱՄՆ-ի ղեկավարը կհանդիպի նաև Իտալիայի նոր վարչապետ Մատեո Ռենզիի և նախագահ Ջիորջիո Նապոլիտանոյի հետ, ապա ուրբաթ կմեկնի Սաուդյան Արաբիա։

Օբաման Իտալիա է մեկնում Հաագայում և Բրյուսելում Եվրամիության ղեկավարների հետ երեք օր տևած Ղրիմի ճգնաժամին վերաբերող քննարկումներից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG