Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսի բանակի ղեկավարը կառաջադրվի նախագահի ընտրություններում


Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Սիսի

Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Սիսի

Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ հրաժարվում է Եգիպտոսի պաշտպանության նախարարի և բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում:

Չորեքշաբթի հեռուստաելույթի ընթացքում նա ասել է, որ հրաշքներ գործել չի կարող և կոչ է արել բոլոր եգիպտացիներին շատ աշխատել ավելի լավ երկիր ունենալու համար։

Ակնկալվում է, որ նա կհաղթի ընտրություններում, քանի որ վայելում է Եգիպտոսի բնակչության համակրանքը և չունի լուրջ մրցակից։

«Ահաբեկիչները սպառնում են Եգիպտոսին»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ կանի երկիրը վախի մթնոլորտից հանելու համար։

Արձագանքելով բանակի ղեկավարի այս խոսքերին՝ գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մորսիի «Մահմեդական եղբայրությություն» կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ երկրում կայունություն և անվտանգություն չի կարող ապահովվել ալ-Սիսիի իշխանության դեպքում։

59-ամյա ալ-Սիսին անցյալ տարի, հիշեցնենք, գահընկեց արեց Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մորսիին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG