Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն՝ անցյալ տարի մահապատիժների թվով առաջին տեղում են եղել Իրանը և Իրաքը։

Այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ 2013-ին աշխարհում իրականացված մահապատիժների հայտնի թիվը 778 է՝ նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով ավելի։ 778-ից 369 մահապատիժ տեղի է ունեցել Իրանում, 169-ը՝ Իրաքում, որտեղ, ըստ զեկույցի, մարդիկ մահապատժի են ենթարկվել հակաահաբեկչական հոդվածների անորոշ մեղադրանքներով։

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցից դուրս են մնացել Չինաստանը, որտեղ, ըստ մասնագետների, հազարավոր մարդիկ են մահապատժի ենթարկվում, և Հյուսիսային Կորեան, որի պաշտոնական տվյալներով՝ մահապատժի ընդամենը 70 մարդ է ենթարկվել, այնինչ իրավապաշտպանները վստահ են, որ թիվն իրականում ավելի մեծ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG