Մատչելիության հղումներ

Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիների թիվը վերջին տարիներին նվազել է


Տարեցտարի Հայաստան եկող իրանցիների թիվը նվազում է
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00

Տարեցտարի Հայաստան եկող իրանցիների թիվը նվազում է

Ամեն տարի իրանական ամանորը՝ Նովրուզը, Հայաստանում են նշում բազմաթիվ իրանցիներ։ 98 տոկոսով հայաբնակ Երևանում, որտեղ զբոսաշրջիկները երբեք առանձնապես մեծաթիվ չեն, վերջին տարիներին մարտ ամսին Երևան եկող իրանցիներին ընդունում են երբեմն զարմանքով, երբեմն էլ դժգոհությամբ։ Տաքսու վարոդներից մինչև փողոցի անցորդներ նկատում են՝ տեսել եք ինչքան պարսիկ է եկել Հայաստան։

Ըստ Էկոնոմիակայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, պատճառը Իրանի տնտեսական խնդիրներն են։

«Ես կարծում եմ, որ այստեղ ծառայությունների որակը չէ պատճառը [իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման]», - ասաց Ապրեսյանը։

Իրանական շուկայում մասնագիտացած զբոսավար Երանուհի Ալագուլյանի կարծիքով, մինչդեռ, ռեալի արժեզրկումից բացի իրանցի զբոսաշրջիկների թվի նվազման այլ կարևոր պատճառներ էլ կան։

«Նոր շուկաների առակայությունն է լուրջ պատճառ։ 5-6 տարի առաջ Վրաստան գնացող գրեթե չկար, իսկ այսօր շատ են գնում», - ասաց Ալագուլյանը։

Հիմա արդեն լայն ընտրության առջև կանգնած իրանցիներին, ըստ զբոսավարի, շատ հաճախ հետ են պահում նաև հայաստանյան գները։ Իրանցիները գալիս ու հայտնաբերում են, որ այստեղ ծառայությունները համարյա այնքան արժեն, որքան Թուրքիայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, և այդ պարագայում շատերը նախընտում են Հայաստան չգալ։

Իրանից ամեն տարի մեր երկիր այցելողների մոտ 20 տոկոսը Հայաստան է գալիս Նովրուզի օրերին։ Աբովյան փողոցի վրա հանդիպեցինք Օմիտին և նրա ընկերներին: Յուրաքանչյուրը հայստանյան արձակուրդների համար նախատեսել է մոտ 1000-1500 ԱՄՆ դոլար։

«Այստեղ մարդկանց հետ շփումն ավելի հաճելի է, քան Թուրքիայում և Էմիրություններում, բայց ծառայությունների առումով Թուրքիայում ավելի լավ էր։ Այստեղ էլ լավ ռեստորաններ կան, բայց շատ թանկ են», - ասաց Օմիտը։

Օմիտի ու ընկերների հայկական արձակուրդների ամենամեծ խնդիրը ծառայությունների ոչ հստակ գներն են եղել, նրանք ասում են, որ բնակարանն իրենց համար ավելի թանկ է, տաքսու վարորդներն էլ միշտ շատ են գանձում։

Իրանցի զբոսաշրջիկների մեկ այլ խմբի գլխացավանքը քաղաքում կողմնորոշվելու հարցն էր, Երևանում շատ փողոցների անուններն օտար լեզվով չեն գրվում, գրախանութներում ոչ միայն պարսկերեն, այլ անգլերեն զբոսաշրջային ուղեցույցներ հազվադեպ են հանդիպում։

«Մենք ինքնուրույն ենք եկել Հայաստան, ու չգիտենք, թե ուր գնանք և ուր չգնանք, ոչ մի ուղեցույց չկա, ոչ մի տեղեկություն զբոսաշրջիկների համար։ Երբ այցելում ենք պատմամշակութային վայրեր, կրկին նույն խնդիրն է, չգտենք, թե որտեղ կարդալ, թե ուր ենք եկել, ով է կառուցել շինությունը և այլն», - ասաց Ռեզան։

Զբոսաշրջիկներ ճիշտ են նկատել։ Թեև Իրանից ամեն տարի այդքան մեծ թվով այցելու է գալիս, հայկական կողմն անգամ մի քանի էջանոց պարսկերեն տեղակատվական թերթիկ չի տպել նրանց համար։

«Պետական նախաձեռնությամբ պարսկերենով դեռևս այդպիսի հատուկ խորհրդատավական գրքույկքներ չեն ստեղծվել, բայց խորհրդակցություններ հյուրաանոցների հետ այդ թեմայով արվել են», - ասաց Ապրեսյանը։

Նշված խնդիրներն, այնուամենայնիվ, շատերին հետ չեն պահում իրանական նոր տարին այստեղ ազատության մթնոլորտում անցկացնելուց, այցելում են ակումբներ, խմում, պարում ու, ամենակարևորը՝ ունկնդրում Իրանում արգելված երգիչներին։ Ըստ զբոսավար Ժենիկ Ասատրյանի՝ իրանցիներին Հայաստան բերող լուրջ պատճառներից մեկը Անդիի ու Իրանում արգելված մյուս երաժիշտների համերգներն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG