Մատչելիության հղումներ

Նորվեգիան դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր ռազմական ծրագրերը


Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինա Մարի Էրիքսեն Սորեյդե

Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինա Մարի Էրիքսեն Սորեյդե

ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ ռազմական ծրագրերը:

Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է «Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը և ռազմածովային ուժերի ղեկավարը ապրիլին պետք է Նորվեգիա այցելեին: Նորվեգիան մտադիր էր մայիսին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել:

Նորվեգիայի պաշտպանության նախարարն ասել է՝ մայիսից հետո ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ կքննարկի Ռուսաստանի հետ համագործակցության հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG