Մատչելիության հղումներ

Կանադայում Շառլ Ազնավուրին նվիրված ներկայացում կբեմադրեն


Շառլ Ազնավուրը Երևանում, արխիվ
Շառլ Ազնավուրը Երևանում, արխիվ
Այս տարվա հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված աշխարհահռչակ շանսոնյեի կյանքին ու գործունեությանը:

«Այս կապակցությամբ մարտի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տորոնտոյում տեղի ունեցավ հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, ինչպես նաև այլ մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ»,- տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվել է Ազնավուրին նվիրված ներկայացման նախնական տարբերակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG