Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի ուժերը Ուկրաինայում չեն օգտագործվի


Այսօր ՀԱՊԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում հնարավոր չէ օգտագործել այս կազմակերպության արագ արձագանքման ուժերը:

ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ու նրա տարածքում, ըստ 2009-ին ստորագրված արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրի, ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործումը հնարավոր չէ:

Այս մեկնաբանությունները արվել են ի պատասխան Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավոր Տուրսունբեյ Բակիր օղլու հայտարարության: Վերջինս, ավելի վաղ ասել էր, թե Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար հնարավոր է՝ օգտագործվեն ՀԱՊԿ-ի ուժերը:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG