Մատչելիության հղումներ

Հայ դատի գրասենյակը ԱՄՆ-ից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյան

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյան

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է անում նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա ծայրահեղ իսլամիստների հարձակումներին աջակցությունը դադարեցնելու համար:

Հիշեցնենք, այս հարձակումների պատճառով հիմնականում հայերով բնակեցված Քեսաբի բնակչությունը անցած շաբաթավերջին ստիպված էր եղել հեռանալ և ապաստան գտնել մոտակա Լաթաքիա քաղաքում:

ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը կոչ է արել Օբամային հանձնարարել Պետդեպարտամենտին, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանին և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին պահանջել Թուրքիայից կասեցնել Քեսաբի վրա սահմանի հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության տարհանմանը, նրանց ունեցվածքի թալանին և եկեղեցիների պղծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG