Մատչելիության հղումներ

ՀԲ-ն 21.2 միլիոնի վարկ կտրամադրի Հայաստանին


Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման երկրորդ ծրագրի համար (ՍՊԱԾ) հաստատել է 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:

Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

«Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի ևս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաև հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը»,- ասված է Համաշխարհային բանկի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG