Մատչելիության հղումներ

Մաքրվում են մայրաքաղաքի տարածքով անցնող գետերի հուները


Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մաքրվում են վարչական շրջանների սահմաններով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուները:

Աշխատանքները կատարում են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները, փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը:

Գետերի հուների մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի 1-ից և կավարտվեն մինչև ապրիլի 15-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG