Մատչելիության հղումներ

Հնդկական օվկիանոսում կասեցվել են անհետացած ինքնաթիռի որոնումները


Վատ եղանակը և մեծ ալիքները պատճառ են դարձել, որ Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում կասեցվեն «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռի բեկորների որոնումները:

Երկուշաբթի Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտնել է, որ արբանյակային տվյալների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնաթիռը կործանվել է և կենդանի մնացածներ չկան:

Մարտի 8-ին անհետացած «Բոինգ» ինքնաթիռում 239 մարդ կար, որոնց մեծ մասը Չինաստանի քաղաքացիներ էին: Պեկինում զոհվածների հարազատները հայտարարություն են տարածել՝ Մալազիայի իշխանություններին մեղադրելով ինքնաթիռի անհետացման մասին ողջ ճշմարտությունը չբացահայտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG