Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:

«Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG