Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «ղարաբաղյան հակամարտություն» կամ «հայ-ադրբեջանական հակամարտությունը» տերմինը փոխարինել է «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության» տերմինով։

«Այսօր ինձ ուղղել են: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է։ Այդուհանդերձ, մենք ցանկանում ենք խաղաղ կարգավորում բոլոր կողմերի համար»,- գրել է է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով կիրակի օրը իր ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպել է աշխատանքային այցով Նիդեռլանդներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ուորլիքը դրական է համարել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումը:

«Շարունակում ենք աշխատել միասին։ Հարատև խաղաղությունը հնարավոր է»,- գրել է ամերիկացի համանախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG