Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքապետարան․ Ասֆալտապատող ընկերությունները վերացնում են թերությունները


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները:

«Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, պարտավոր են 5 տարվա ընթացքում սեփական միջոցներով վերացնել արդեն բարեկարգած փողոցներում ի հայտ եկած թերությունները: Այն փողոցներում, որտեղ առաջացած ճաքերը համեմատաբար քիչ են, իրականացվում են ճաքալցման աշխատանքներ, իսկ տարածված ճաքերով փողոցների ասֆալտի շերտերը մաքրվում և ասֆալտապատվում են»,- փոխանցում է Երևանի քաղաքապետարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG