Մատչելիության հղումներ

Գարեգին Բ-ն ցավակցական գիր է հղել Ասորի ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդին


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:

«Ասորի Ուղղափառ Եկեղեցին կորցրեց «լավ հովվի», ով վերջին երեսունչորս տարիների ընթացքում մեծ նվիրումով ու սիրով իրականացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը: Մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ երջանկահիշատակ Իգնատիուս Զաքքա Ա Պատրիարքն առաջնորդեց Ասորի Ուղղափառ Եկեղեցին հատկապես Միջին Արևելքում ներկայիս տիրող դժվարին քաղաքական իրավիճակում»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG