Մատչելիության հղումներ

Կստեղծվի ՀՊՃՀ-ի և ԵՃՇՊՀ-ի միավորման աշխատանքային խումբ


ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհրդակցության ընթացքում նախարարը անդրադարձել է Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների միավորմանը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:

«Խմբում ընդգրկված կլինեն երկու բուհերի ռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: Խմբի հիմնական խնդիրն է ուսումնասիրել միավորման հնարավոր արդյունքներն ու հեռանակարները և նախապատրաստել կառավարության որոշման համապատասխան նախագիծ»,- փոխանցում է կրթության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG