Մատչելիության հղումներ

logo-print
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, թե չի պատրաստվում վերադառնալ Վրաստան, որպեսզի հարցաքննվի 2005 թվականին սպանված Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան և այլ գործերով:

Նիդեռլանդներից «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչների ասելով՝ իր հավանական ձերբակալությունը կդանդաղեցնի Վրաստանի ինտեգրացիան դեպի Եվրամիություն:

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ եթե Սաակաշվիլին չվերադառնա, ապա նրա անունը կընդգրկեն հետախուզվողների ցանկում:

Արդեն մի քանի մեղադրանքներ են ներկայացվել Սաակաշվիլու մի քանի դաշնակիցների նկատմամբ: Այդ կապակցությամբ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG