Մատչելիության հղումներ

Տուրչինովը ռուսներից պահանջել է ազատել ուկրաինացի բարձրաստիճան զինվորականին


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինով, արխիվ

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինով, արխիվ

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն այսօր հայտարարել է, որ ռուս զինվորականները երեկ առևանգել են Սևաստոպոլի մոտակայքում գտնվող Բելբեկի ռազմական օդակայանի հրամանատար, գնդապետ Յուլի Մամչուրին։

Տուրչինովը պահանջել է անհապաղ ազատ արձակել գնդապետին։

Երեկ ռուսները գրոհով գրավել են Բելբեկի օդակայանը։ Տեղի է ունեցել փոխհրաձգություն, վիրավորվել է առնվազն մեկ ուկրաինացի զինծառայող։

Ռուսները գրավել են նաև Ուկրաինայի ռազմական նավատորմի «Սլավուտիչ» պետանավը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG