Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցները գործադուլով դատապարտել են «Ազատության» լրագրողի սպանությունը


Իրաք – Իրաքի հեռուստատեսությունը լուսաբանում է «Ազատության» լրագրողի սպանությունը, Բաղդադ, 22-ը մարտի, 2014թ․

Իրաք – Իրաքի հեռուստատեսությունը լուսաբանում է «Ազատության» լրագրողի սպանությունը, Բաղդադ, 22-ը մարտի, 2014թ․

Այսօր Իրաքում մի շարք օրաթերթեր չեն հրատարակվել։ Լրատվամիջոցներն այդպես բողոք են հայտնել «Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության Բաղդադի գրասենյակի ղեկավար Մոհամեդ Բդայվի Օբայիդ Ալ-Շամմարի սպանության դեմ։

Լրագրողին երեկ սպանել են Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ջադրիահ թաղամասում։

Մեկօրյա գործադուլի ակցիան կազմակերպել է Իրաքի Լրագրողների միությունը, որը մեր գործընկերոջ սպանությունը անվանել է «նողկալի հանցագործություն»։

Իրաքի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնք պատկերում են ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված ռազմական համազգեստով անձին, ով Իրաքի նախագահի նստավայրի մոտակայքում գնդակահարել է «Ազատության» լրագրողին։

Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին երեկ այցելել է դեպքի վայր և կարգադրել է ձերբակալել հանցագործին։

Նախագահ Ջալալ Թալաբանին դատապարտել է լրագրողի սպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG