Մատչելիության հղումներ

Ղրիմում ձևավորվում են ռուսաստանյան իշխանության մարմիններ


Ռուսական դրոշը ծածանվում է խորհրդարանի շենքի վրա, Սիմֆերոպոլ, Ղրիմ, 18-ը մարտի, 2014թ․

Ռուսական դրոշը ծածանվում է խորհրդարանի շենքի վրա, Սիմֆերոպոլ, Ղրիմ, 18-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է առաջիկա շաբաթվա ընթացքում Ղրիմում ձևավորել գործադիր իշխանության մարմիններ։

Պուտինն այսօր ստորագրած կարգադրությամբ պահանջել է, որ Ղրիմի ոստիկանության, քաղաքացիական պաշտպանության և կառավարական մնացած ատյանների կառուցվածքը մինչև մարտի 29-ը համապատասխանեցվի Ռուսաստանի օրենսդրությանը և գործունեության ընթացակարգերին։

Երկու օր առաջ Պուտինը ստորագրությամբ վավերացրել է Ղրիմի բռնակցումը, որը ԱՄՆ-ը և Եվրամիությունը չեն ճանաչում։

Վաղվանից Ղրիմում ուկրաինական հրիվնային զուգահեռ շրջանառության մեջ է դրվելու ռուսական ռուբլին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ Ղրիմում ռազմական 189 օբյեկտների վրա բարձրացված է ռուսական եռագույնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG