Մատչելիության հղումներ

logo-print

«Պուտինը միայն իր իշխանությանը սպառնացող սանկցիաներից է վախենում»


Գարի Կասպարովը «Միլիոնների երթի» օրը, Մոսկվա, 15 սեմպեմբերի, 2012թ.

Գարի Կասպարովը «Միլիոնների երթի» օրը, Մոսկվա, 15 սեմպեմբերի, 2012թ.

Ռուսատանի ղեկավարը բարձրացնում է խաղադրույքն, իսկ Արևմուտքը դիտորդի դերում է մնում։

The Wahington Post-ում հրապարակած հոդվածում շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, մարդու իրավունքների հարցերով նյույորքյան հիմնադրամի նախագահ, ռուսաստանցի ընդդիմադիր ակտիվիստ Գարի Կասպարովը քննադատել է Արևմուտքի լիդերներին Վլադիմիր Պուտինի հետ առճակատման ընթացքում թուլություն դրսևորելու համար։

Կասպարովի համոզմամբ, երբ Պուտինը գրավել է Ղրիմը, նա գործել է ի հեճուկս մեծ թվով գիտնականների, քաղաքական գործիչներին և այսպես կոչված փորձագետների կանխատեսումների։

«Գուցեև Պուտինին չեն համոզել գիտական այրերի ողջախոհությունը և տեսական մտորումներն այն մասին, որ Ղրիմի բռնակցումը կվնասի Ռուսաստանի շահերը»,- գրել է Կասպարովը և ընդգծել.- «Սակայն Արևմուտքի գլխավոր խնդիրն այն է, որ իրենք ենթադրում են, թե Պուտինը և իշխող վերնախավն, իբր, Ռուսաստանի ազգային շահերով են ղեկավարվում։ Այդ մարդիկ ազգային շահերով են ղեկավարվում միայն այն դեպքերում, երբ ազգային շահերը ծառայում են իրենց անձնական շահերին»։

Կասպարովի համոզմամբ, Պուտինի քայլերի մասին պրոֆեսորների դասախոսությունները լսելու փոխարեն, անհրաժեշտ է արձագանքել այդ քայլերին։ Կասպարովը «մեծ յոթնյակի» դիրքորոշումն անվանել է «կամավոր կաթված»։ Կասպարովի կարծիքով, «ավելի լավ է «յոթնյակը» խոստովանի, որ ոչ թե ի վիճակի չէ զսպել Պուտինի ամբիցիաներն, այլ պարզապես խիզախություն չունի դա անելու համար»։

Սակայն ըստ Կասպարովի, արևմտյան լիդերներն իրականում ունեն Պուտինի վրա ճնշում բանեցնելու լուրջ լծակներ, մինչդեռ, Պուտինը հիմա միայն բարձրացնում է խաղադրույքն, իսկ Արևմուտքն ընդամենը դիտորդի դերում է մնում:

Գարի Կասպարովի համոզմամբ, Ռուսաստանի ղեկավարին վախեցնում են միայն նրա իշխանությանը ուղղակի կամ անուղղակի սպառնացող պատժամիջոցները։

«Դա միակ բանն է, որը մտահոգում է Պուտինին, քանի որ նա գիտի, թե ինչ է պատահում իր դերում գտնվողների հետ, երբ նրանք կորցնում են իշխանությունը»,- գրել է ընդդիմադիր ակտիվիստը։

Կասպարովի կարծիքով, Բարաք Օբաման սխալ է գործել, երբ ասել է, թե ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինայի պաշտպանության համար։

«Ոչ ոք Օբամայից զորք չէր խնդրել, Օբաման, գուցե, ենթադրում էր, որ այդպես լարվածությունն է թուլացնում, բայց այն, ինչ Օբաման խաղաղասիրություն է համարում, Պուտինը համարում է թուլություն»,- գրել է Կասպարովը։

«Պուտինը չի նահանջի և չի արտաքսվի, քանի դեռ իր իշխանությանը սպառնացող վտանգը պառակտում չի առաջացնի վերնախավի և խորհրդականների շարքերում։ Հիմա նրանք չունեն Պուտինի դեմ խաղադրույք անելու առիթներ, քանի որ Պուտինը պաշտպանում է և՜ այդ մարդկանց, և՜ նրանց ակտիվները», - կարծում է նա:

Կասպարովի փոխանցմամբ, միայն այդ իրավիճակի փոփոխությունը թույլ կտա պաշտպանել Ուկրաինան։

«Օբաման և եվրոպացի լիդերները շարունակում են խաղալ, պահպանելով խաղի կանոններն այն դեպքում, երբ Պուտինը դրանք խախտել է, պատառոտել և այդ կանոնները նետել է նրանց երեսներին, կրեմլյան էլիտաներն ունեին այդ սանկցիաների վրա ծիծաղելու իրավունք»,- գրել է Կասպարովը և ավելացրել,- «Բայց երբ պատժամիջոցներն ավելի խստացան, շաբաթասկզբին ծիծաղը Մոսկվայում դադարեց»։

Կասպարովի համոզմամբ, շատ ճիշտ կլինի, որ Արևմուտքն էլ ավելի խստացնի պատժամիջոցները, քանի որ այդ դեպքում Պուտինը կհասկանա, որ Արևմուտքն էլ կարող է փոխել խաղի կանոնները։

Գարի Կասպարովը Արևմուտքի լիդերներին հորդորում է պատժամիջոցներ սահմանել Պուտինին աջակցող էլիտաների նկատմամբ, հետապնդել նրանց ընտանիքների անդամներին, քանի որ այդ էլիտաներն ազգականների օգնությամբ են գույք գրանցում արտասահմանում։

«Եթե չկան Պուտինի վտանգավոր ռեժիմին պաշտպանող ավազակ-միլիարդատերերի հարցերը լուծելու համար անհրաժեշտ օրենքներ, ապա գրեք դրանք։ Շտապեք, քանի որ դանդաղկոտության դեպքում Պուտինին հեռացնելու գինն ավելանում է։ Ի վերջո, խոսքը ոչ միայն փողի, այլև մարդկային կյանքերի մասին է»,- գրել է Գարի Կասպարովը Wahington Post-ում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG