Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ընդունել է Ուկրաինայի դեսպանին


ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

Քոչարյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է երկու երկրների միջև գործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG