Մատչելիության հղումներ

logo-print

Տուրչինով. Ուկրաինան ամեն ինչ կանի Ղրիմը հետ բերելու համար


Այսօր Կիևում կայացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովի հանդիպումը:

Հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Տուրչինովը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իր երկրի համար դժվարին և դրամատիկ այս ժամանակներում Ուկրաինա այցելելու համար:

«Ես տեղեկացրել եմ Գերագույն քարտուղարին, որ Ուկրաինան երբևէ չի համաձայնի ուկրաինական տարածքի` Ղրիմի օկուպացման հետ և կանի հնարավոր ամեն ինչ, որ Ղրիմը վերադարձնի Ուկրաինային»,- հայտարարել է Տուրչինովը:

Իր հերթին Բան Կի Մունը հայտարարել է, որ շատ երջանիկ է վերադառնալ Ուկրաինա, սակայն միևնույն ժամանակ Կիև է ժամանել շատ ծանր սրտով:

«Այժմ Ուկրաինայի համար դժվարագույն ժամանակներն են: Այսպիսի պահերին շատ կարևոր է, որ բոլոր կողմերը ձեռնպահ մնան սադրիչ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել արդեն իսկ շատ լարված և խիստ պայթյունավտանգ իրավիճակը»,- հայտարարել է Բան Կի Մունը` կոչ անելով Կիևին և Մոսկվային կառուցողական և իրական բանակցություններ սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG