Մատչելիության հղումներ

Դաշնային խորհուրդ այսօր վավերացրեց Ղրիմը Ռուսաստան Դաշնության կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Բրյուսելում ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։
Դաշնային խորհրդի քվեարկությամբ փաստորեն ավարտվեց Ղրիմի անեքսիայի համաձայնագրի վավերացման գործընթացը։

Արևմուտքը համարում է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին միջազգային իրավունքի ոտնահարում է։ Այդ պատճառով ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Կանադան և Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարք են նախաձեռնել։

Եվրամիությունը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինայում հետագա անկայունություն ստեղծող ցանկացած քայլի կհետևեն հավելյալ պատժամիջոցներ։

Հիշեցնենք, ուկրաինական ճգնաժամի առաջացման հիմնական պատճառն այն էր, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերին հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG