Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Ուկրաինան այսօր կստորագրեն Ասոցացման համաձայնագիրը


Եվրամիությունը այսօր Ուկրաինայի հետ Բրյուսելում կստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ ամփոփելով ԵՄ երկօրյա գագաթնաժողովի առաջին օրը։

Այսպիսով՝ Կիևը, չնայած Ռուսաստանի ջանքերին, ավելի կմոտենա 28 երկիր ընդգրկող միությանը։

Բարոզուն հայտարարել է, որ «այս համաձայնագիրով ամուր քաղաքական գործընկերություն կկնքվի, ինչը Եվրոպան և Ուկրաինան ավելի կմոտեցնի իրար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG