Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կսառեցնի ևս 12 ռուսների և ուկրաինացիների ակտիվները


Բելգիա -- Ուկաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ (ձ) և Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույ, արխիվ
Բելգիա -- Ուկաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ (ձ) և Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույ, արխիվ
Եվրամիությունը հայտարարել է, որ սառեցնելու է ևս 12 ռուսների և ուկրաինացիների բանկային ակտիվները՝ Մոսկվայի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու պատճառով:

Այսօր ավելի ուշ կհրապարակվեն պատժամիջոցների ենթարկվելիք անձանց անունները:

Պատժամիջոցների մասին ավելի վաղ խոսել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսելում՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հետ ուկրաինական ճգնաժամի հարցը քննարկելիս:

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույն ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չպետք է դիտել որպես հատուցում: Ըստ Ռոմպույի՝ դրանք նպատակ ունեն դադարեցնել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում:

«Մենք տեսնում ենք, որ պատժամիջոցների ստվերն արդեն իսկ ազդել է Ռուսաստանի ներդրումային միջավայրի վրա»,- ասել է Եվրոպական Խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG