Մատչելիության հղումներ

Ընտրական հանձնաժողովը արգելել է Էրդողանի կուսակցության նախընտրական հոլովակը


Թուրքիայի ընտրական հանձնաժողովը արգելափակել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության նախընտրական տեսահոլովակը` պատճառաբանությամբ, որ տեսանյութում ճիշտ չեն օգտագործվում ազգային խորհրդանիշերը:

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը մարտի 30-ին սպասվող տեղական ընտրությունների մասին մեկ րոպեանոց նախընտրական հոլովակում Թուրքիայի դրոշի ցուցադրումը խախտում է համարում: Հոլովակում նաև աղոթող մարդ է երևում:

Թուրքիայում արգելված է նախընտրական նպատակներով ազգային և կրոնական բնույթի խորհրդանիշերի օգտագործումը: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ պայքարելու է այդ արգելքի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG