Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կարող է դադարեցնել ռազմանավերի վաճառքը Ռուսաստանին


Հնարավոր է, որ Ղրիմը բռնակցելու պատճառով Ֆրանսիան դադարեցնի Ռուսաստանին ռազմանավերի վաճառքը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:

Ֆրանսիան ռազմանավերի վաճառքի 1.2 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ:

Վաճառքի դադարեցումը Ֆրանսիան դիտում է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների համատեքստում: Մոսկվան զգուշացրել է, որ Փարիզից փոխհատուցում կպահանջի, եթե պայմանագիրը լուծվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG