Մատչելիության հղումներ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը չի մեկնաբանում Տյագնիբոկի հայտարարությունը


Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա

Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն մեկնաբանում ազգայնական «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկի հայտարարությունը։

Տյագնիբոկը այսօր Գերագույն Ռադայի նիստի ժամանակ կոչ էր արել անհապաղ ետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին։ Ընդդիմադիր պատգամավորի այս կոչը պայմանավորված է պաշտոնական Երևանի հայտնած դիրքորոշմամբ, ըստ որի Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Ուկրաինայի դեսպանատնից նաև տեղեկացրեցին, որ դեսպան Իվան Կուխտան դեռ Երևանում է։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG