Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հայտարարել է, որ «Մեծ ութնյակը» այլևս գոյություն չունի։

Բունդեսթագում ունեցած իր ելույթի ընթացքում Մերկելը ասել է, որ առաջիկա օրերին Եվրամիությունը և «Մեծ յոթնյակը» կհայտարարեն ղրիմյան իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հետ հարաբերություններում կոնկրետ փոփոխությունների մասին։

Գերմանիայի կանցլերը նաև հայտնել է, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ ընդլայնելով Ղրիմի ճգնաժամի հետ առնչություններ ունեցող անձանց շրջանակը։

Ավելի վաղ արդեն Եվրամիությունը 21 ռուս և ուկրաինացի պաշտոնյաների արգելել էր մուտք գործել ԵՄ տարածք և սառեցրել էր նրանց բանկային հաշիվները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG