Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան գործը հարուցվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հատկանիշներով


«Ազատության» տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում չորեքշաբթի օրը զոհված Արման Ղուկասյանը շարքային զինծառայող է, ծնունդով Սյունիքի մարզի Տեղ գյուղից։

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գրանցված միջադեպի հետևանքով նաև մեկ վիրավոր կա՝ կապիտան Վարազդատ Զաքարյանն է։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Սարգսյանի փոխանցմամբ՝ ձերբակալվածներ դեռ չկան, նախաքննությունը շարունակվում է։

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG