Մատչելիության հղումներ

Տյագնիբոկը կոչ է անում ետ կանչել Հայաստանում և Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին


Ուկրաինացի ընդդիմադիր գործիչ, Գերագույն Ռադայի «Ազատություն» խմբակցության պատգամավոր Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել ետ կանչել Ղազախստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպաններին։

24tv.ua կայքի հաղորդմամբ՝ Տյագնիբոկն այդ մասին հայտարարել է խորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«Կան մի քանի երկրներ, որոնք սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի և Հայաստանի մասին է։ Այդ պատճառով էլ կոչ եմ անում անհապաղ ետ կանչել մեր դեսպաններին», - ասել է նա՝ մասնավորեցնելով, որ դեսպանները պետք է բացատրություններ տան։

Հիշեցնենք, չորեքշաբթի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG