Մատչելիության հղումներ

logo-print

Հարավկովկասյան երկաթուղին և Յակուտիայի երկաթուղին կհամագործակցեն


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը և «Յակուտիայի երկաթուղի» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վասիլի Շիմոխինը մարտի 19-ին ստորագրել են երկկողմ համագործակցությանն ուղղված համաձայնագիրը:

«Այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Յակուտիայի երկաթուղիները մասնավորապես փոխանակվելու են երկաթուղային բեռնա- և ուղևորափոխադրումների կազմակերպման, շարժակազմի սպասարկման, գնացքների անվտանգության ապահովման ոլորտներում կուտակած փորձով: Կողմերը նաև համագործակցելու են տեղեկատվական և իմիջային քաղաքականության, կորպորատիվ գործընթացների և կառավարման ոլորտներում»,- փոխանցում է «Հարավկովկասյան երկաթուղու» հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG