Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը ավագանու նիստում անդրադարձել է հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ շրջանառվող լուրերին և հայտարարել, որ ուղեվարձը ապրիլի 1-ից չի բարձրանա։

«Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - հայտարարել է Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Մարգարյանը նման տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:

Հիշեցնենք, անցած ամռանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը հանգեցրեց բողոքի հուժկու ցույցերի, ինչից հետո քաղաքապետը ստիպված եղավ կասեցնել թանկացման վերաբերյալ իր որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG