ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառել է այն տարբերակը, որ իր երկիրը կարող է ռազմական ճանապարհով միջամտել ուկրաինական ճգնաժամին։ Փոխարենը նա հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ընդլայնումը:
Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը ասել է.- «Մենք մտադիր ենք մոբիլիզացնել մեր բոլոր դիվանագիտական կարողությունները, որպեսզի համոզվենք, որ մենք ունենք ուժեղ միջազգային կոալիցիա, որն ուղարկում է հստակ ազդանշաններ»: