Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ի և այլ պետական մարմինների անունից վիրուսակիր նամակներ են տարածվել


Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջերս հաճախակի է դարձել էլեկտրոնային փոստի հայկական օգտատերերին ՀՀ պետական մարմինների, այդ թվում ԱԱԾ-ի անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածումը:

«Այդ նամակներում առաջարկվում է ներբեռնել և համակարգչում տեղադրել իբր անվտանգության մակարդակը բարձրացնող ծրագրեր, որոնք պարունակում են վիրուսներ: Համակարգչում համապատասխան հակավիրուսային ծրագրեր չունենալու դեպքում նմանատիպ վնասաբեր ծրագրերը իրական վտանգ են պարունակում համակարգչի պաշտպանվածության մակարդակը թուլացնելու և նրանում առկա տեղեկատվությանը ապօրինի տիրանալու համար»,- հայտնում է ԱԱԾ-ն՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կարողացել են կանխել վիրուսակիր նամակների տարածման դեպքերը:

ԱԱԾ-ն նաև տեղեկացնում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով պետական մարմինները նմանատիպ առաջարկներով նամակներ չեն տարածում և ցանցում դրանց առկայությունը կրում է կեղծ ու վտանգավոր բնույթ, ինչից ելնելով էլեկտրոնային փոստարկղերի օգտատերերին առաջարկվում է նմանատիպ նամակներ ստանալու դեպքում ոչնչացնել դրանք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG