Մատչելիության հղումներ

logo-print

Ավտոմեքենաների համարանիշերն ավելի ընթեռնելի կդառնան


ՀՀ կառավարության որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար:

Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը:

«Որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում, մի քանի բացառությամբ, նախատեսվում է կիրառել Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը, օգտագործել տառերի և թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, «սովորական երկար» համարանիշի տառերի չափը մեծացնել և հավասարեցնել թվերի չափին, «քառակուսի» համարանիշի վահանակների չափերը մեծացնել՝ մեծացնելով նաև օգտագործվող տառերն ու թվերը: Մոտոցիկլի համարանիշի վահանակները փոքրացվում են, սակայն մեծացվում են դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը, կցորդների և կիսակցորդների համար սահմանվում են նաև 520X112 մմ չափերի համարանիշեր»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG