Մատչելիության հղումներ

Գազաֆիկացվում է Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասը


Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ այս տարի կավարտի մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի՝ 2011-ից մեկնարկած գազաֆիկացման ծրագիրը։

«Արդյունքում 1970-ական թվականներին կառուցված երբևէ գազիֆիկացում չունեցող այս թաղամասի բնակիչները ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից: Թաղամասի 15 բազմաբնակարան շենքերում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են և շուրջ 500 բաժանորդներ ապահովված են գազամատակարարմամբ: Չորս շենքերում այժմ ընթացքի մեջ են գազիֆիկացման աշխատանքները, իսկ ևս 5-ում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»,- տեղեկացնում է քաղաքապետարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG