Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի դեսպանի հետ


ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում, արխիվ

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

«Հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները և այն կանխելու գործում ներկա իշխանությունների անընդունակությունը»,- փոխանցում է Կոնգրեսի լրատվական ծառայությունը:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG