Մատչելիության հղումներ

ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը չի բացառվում


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին, փոխանցում է նախարարության տեղեկատվության վարչությունը։

Ռեկտորատի անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն։

«Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին Պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան և տարանջատումն արհեստական է»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զարգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար:

Հիշեցնենք, Պոլիտեխնիկը 2011 թվականից ղեկավարող Արա Ավետիսյանը երկուշաբթի սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG