Մատչելիության հղումներ

Ղարաբաղն այսօր մեծ շուքով նշում է Ղրիմի անկախությունը:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրել է Արցախի հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մերի Դավթյանը, այսօր երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական մեծ համերգ և հրավառություն:

Ակնկալվում է, որ տոնակատարությանը ներկա կլինեն Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները:

Այսօր նախատեսվում է, որ Ղրիմի անկախության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Արցախի խորհրդարանը: Երեկ, հիշեցնենք, հայտարարությամբ հանդես էր եկել Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում են որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:


Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG