Մատչելիության հղումներ

logo-print

911-ը հասանելի կլինի բոլորին և ամենուր


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է «Արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության ապահովման մասին» որոշումը։ Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Որոշմամբ սահմանվել է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի յուրաքանչյուր օպերատոր պարտավոր է իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովել իր և այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունը արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» և «112» ծառայությանը:

Միաժամանակ, օպերատորները պարտավոր են իրենց գործառնական գրասենյակներում, ինտերնետային կայքերում և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել իրենց բաժանորդներին նշված ծառայության համընդհանուր հասանելիության վերաբերյալ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը և միջպետական ավտոճանապարհների 97 տոկոսն ապահովված են հանրային շարժական բջջային կապի ծածկույթով, «911» և «112» ծառայության համընդհանուր հասանելիության խնդիրը նշված վայրերում գործնականում կարելի է լուծված համարել»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG