Մատչելիության հղումներ

logo-print

Կրեմլը ճանաչեց Ղրիմի անկախությունը


Ռուսամետ ցուցարարը պարզել է նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նկարով պաստառը, Սևաստոպոլ, 17 մարտի, 2014թ.

Ռուսամետ ցուցարարը պարզել է նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նկարով պաստառը, Սևաստոպոլ, 17 մարտի, 2014թ.

Ենթադրվում է, որ դա առաջին քայլն է Ղրիմը Ռուսաստանին միավորելու ուղղությամբ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ստորագրել է հրամանագիր Ղրիմը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։

Նախագահի հրամանագրում ասվում է, որ «Ղրիմը անկախ և ինքնիշխան պետություն է ճանաչվում` հաշվի առնելով 2014 թվականի մարտի 16-ի համաղրիմյան հանրաքվեում Ղրիմի ժողովուրդների կամարտահայտության արդյունքները»։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Ըստ վերլուծաբանների, Պուտինի այս հրամանագիրը ճանապարհ է բացում նորանկախ կազմավորումը Դաշնության կազմ ընդունելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG