Մատչելիության հղումներ

logo-print
Մարտի 15-ին, ժամը 21.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 02.10-ին պարզվել է, որ մարտի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Գյումուշթեքին դանակով հարվածել և սպանել է 1990 թ. ծնված Մաքսիմ Բաքոյանը, ով ձերբակալված է: Սպանության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերվել է և ուղարկվել է փորձաքննության: Դիակի վրա դանակի երեք հարված է հայտնաբերվել։ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Սպանության մեջ մեղադրվող Մաքսիմ Բաքոյանը սպանված Էվլիյա Գյումուշթեքի խորթ որդին է:

Սպանվածի կնոջը մեկ տարի առաջ սպանել էին Թուրքիայում: Հանցագործությունն, ըստ տարածված տեղեկատվության, կատարել էր Էվլիայի եղբայրը: Մաքսիմ Բաքոյանն իր տված ցուցմունքում շեշտել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ տեղեկացել է, թե Թուրքիայում իր մորը սպանած հանցագործը չի պատժվել:

Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG