Մատչելիության հղումներ

Ռուսամետները ցույցեր են անցկացրել Ուկրաինայի հարավում և արևելքում


Ուկրաինայի հարավում և արևելքում ռուսամետների ցույցեր են անցկացվել:

Դոնեցկում մոտ 5000 հոգանոց երթ է անցկացվել: Երթի մասնակիցները կոտրել են շենքերի դռներ ու ապակիներ: Ցուցարարները հավաքվել են դատախազության մոտ ու պահանջել ազատ արձակել Դոնեցկի ինքնահռչակ ռուսամետ նահանգապետ Պավել Գուբարյովին, որին ձերբակալել են մարտ ամսվա սկզբին: Նա մեղադրվում է Ուկրաինայի Սահմանադրությանը չենթարկվելու կոչերի համար:

Խարկովում ռուսամետ ակտիվիստները ներխուժել են ուկրաինական մշակույթի կենտրոն, այնտեղից դուրս հանել ուկրաիներեն գրականություն ու այրել: Ռուսամետների երթեր են եղել նաև Օդեսայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG