Մատչելիության հղումներ

Օբաման Պուտինին ասել է, որ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի արդյունքները:

Օբաման նաև ասել է, որ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի գործընկերները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար: Մոսկվան համարում է, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն օրինական է:

Այսօր Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշելու են ռուսաստանցի պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնելու և նրանց նկատմամբ վիզային ռեժիմի արգելքների հարցերը այն բանից հետո, եթե որոշեն, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է:

Ղրիմի ռուսամետ իշխանությունները հայտարարել են, որ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 95 տոկոսը կողմ է արտահայտվել Ուկրաինայից անջատվելուն և Ռուսաստանին միանալուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG