Մատչելիության հղումներ

logo-print
Սերբիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Քվեարկության իրավունք ունեցող շուրջ 6.7 քաղաքացիներ ընտրելու են երկրի 250 մանդատ ունեցող խորհրդարանի պատգամավորներին:

Ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդը իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցությունն է, որը հույս ունի շահել ընտրողների վստահությունը, քանի որ հենց իր նախաձեռնությամբ են մեկնարկել Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրել, հայտարարելով, թե ցանկանում է ստանալ ընտրողների վստահության քվեն, որպեսզի կարողանա ձեռնամուխ լինել իր հակակոռուպցիոն ծրագրի իրականացմանը և Եվրամիությանն անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումներին:

Սոցհարցումների համաձայն, քվեարկության արդյունքում մանդատների թվով երկրորդ տեղում է հայտնելու իշխող կուսակցության կոալիցիոն գործընկերը` Սոցիալիստական կուսակցությունը:

Ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցությունը ամենայն հավանականությամբ կհայտնվի երրորդ տեղում:

Ընտրարշավի ընթացքում կուսակցությունների բարձրացրած հիմնական թեման երկրի տնտեսության վատ վիճակն էր: Սերբիայում գործազրկության ցուցանիշը մնում է շուրջ քսան տոկոսի սահմաններում, երկրում բավական ցածր է միջին աշխատավարձը` այն կազմում է մոտ 350 եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG