Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վետո է դրել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի վրա


ԱՄՆ – ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը պատասխանում է լրագրողների հարցերին Ուկրաինայի վերաբերյալ, ՄԱԿ-ի կենտրոնակայան, Նյու Յորք, 1-ը մարտի, 2014թ․
ԱՄՆ – ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը պատասխանում է լրագրողների հարցերին Ուկրաինայի վերաբերյալ, ՄԱԿ-ի կենտրոնակայան, Նյու Յորք, 1-ը մարտի, 2014թ․
Ռուսաստանը օգտագործել է վետոյի իր իրավունքը և կասեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Բանաձևի նախագծում, մասնավորապես, ասված էր, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը «չի կարող իրավական ուժ ունենալ» և ՄԱԿ-ի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ էր արվում չճանաչել Ղրիմի անջատումը Ուկրաինայից:

Չինաստանը ձեռնպահ է մնացել հարցի քվեարկությունից, մինչդեռ Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները կողմ են քվեարկել նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG